ԲՀկ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը թելադրված է նաև տնտեսական անհրաժեշտությամբ, քանի որ օտարերկրյա ներդրողներին չի բավարարում ՀՀ ներքաղաքական կայունությունը։ Իսկապես, դա կարող է ներդրում կատարելու մտադրություն ունեցողների մոտ նման մտահոգություն առաջացնել․․․
Որպեսզի հավաստիանանք վարչապետի հայտարարության իրական լինելու մեջ, ինչը կարող է փոխել ԱԺ արտահերթ ընտրությունների հարցում տարակարծություն ունեցողների դիրքորոշումը, ղեկավարվելով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ հրապարակավ հայցում եմ գրավոր տեղեկատվության տրամադրում (հրապարակում)՝ առ այն, թե՝
1․ ո՞ր կազմակերպություններն են պատրաստվում Հայաստանի Հանրապետությունում կատարել ներդրումներ․
2․ ո՞ր ոլորտներում են պատրաստվում ներդրումներ կատարել և ինչ չափով․
3․ ի՞նչ պայմաններով է նախատեսվում կատարել ներդրումը․․․»։