ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեսյբուքյան տեսաուղերձում հայտարարել է ․ «Ես այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ աշխատանքային քննարկումներ կունենամ, հետո կանցնեմ պաշտոնականի, չնայած դրանց մեջ տարբերություն չկա, որովհետեւ գիտենք, թե ինչի մասին է լինելու: Քննարկելու ենք, թե ինչպես, ինչ կարգով շուտափույթ դիմենք խորհրդարանական ընտրությունների: Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերի հետ կարող ենք համաձայնության գալ եւ քաղաքացիներին դիմելու անհրաժեշտություն չի լինի: Վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ չունենք»: