Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգի վերջնական տարբերակը հանրությանը կներկայացվի երկուշաբթի: Իոաննիսյանը նաև նշել է, որ ռեյտինգային ընտրակարգը հանվել է։ Կարելի է փաստել որ սա ուղիղ հարված է ՀՀԿին ու նաև որոշ չափով ԲՀԿ-ին ապագա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Քանզի խոշոր գործարարները և հեղինակությունները, այն ծանր հրետանին էին, որոնք ընտրական գործընթացներում ապահովում էին ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայները։ Հիշենք օրինակ, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ եռյակը իրար հետ հավաքել էր ավելի քան 135.000 ձայն, որից Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ)՝ 45 339, Կարեն Կարապետյանը՝ 44 255 և Սամվել Ալեքսանյանը՝ 42 472։