Հոկտեմբերի 1-ից «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկում են «Որոնում-2018» միջազգային մարտավարական զորավարժությունները, հայտնում է zonakz.net-ը:

Նշվում է, որ զորավարժություններն անց են կացվում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակներում:

ՀԱՊԿ հետախուզական ծառայությունների և հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ մարտավարական հատուկ զորավարժություններին կմասնակցի հետախուզական ստորաբաժանումների մոտ 3 հազար ներկայացուցիչ, 500 միավոր զենք և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու Су-24МР ռուսական հետախուզական ինքնաթիռ և «Օրլան-10» և «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքեր: