Հունիսի 16-ին Տավուշի մարզի Կոթի եւ Բարեկամավան համայնքներում կարկուտի հասցրած վնասները դեռ չեն փոխհատուցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

«Գյուղնախարարությունը դեռ հաշվարկներ է անում, թե մեկ հեկտարի համար ինչ փոխհատուցում է տալու, դեռ չեն ասել, թե երբ հաշվարկները կավարտվեն եւ փոխհատուցում կտան»,-ասաց նա:

Մարզպետը հավելեց, որ փոխհատուցումը դրամական ձեւով է լինելու:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան գյուղերի բնակիչներին մեծ վնասներ է հասցրել: Կոթիում շուրջ 400 հա հացահատիկի ցանքատարածություններ են վնասվել: