«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սեպտեմբերի 29-ին կայացած հիմնադիր համագումարը հայտարարել է, որ սկսում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում, որի նպատակն է օրենքով չարգելված ձևերով հայրենիքում և արտերկրում բնակվող հայությանը համախմբել և ներգրավել կուսակցության ծրագրի իրականացման գործընթացում:

««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դառնալու է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման կորիզն ու առանցքը՝ ապահովելով Շարժման գաղափարական-քաղաքական և ընթացիկ գործունեության համակարգումը»,- նշված է հայտարարության մեջ: