Կենտորանական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ  ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօրվա արտահերթ նիստում հիշեցրեց, որ 475 ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 370368 ընտրող, իսկ ընտրողների հիմնական ցուցակներում ընտրողների թիվը եղել է 848343:

ԿԸՀ կազմած վերջնական արձանագրության համաձայն ընտրողների ձայները բաշխվել է հետևյալ կերպ՝

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 25218 կամ 6,95 տոկոս
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ 2502 կամ 0,69 տոկոս
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 2986 կամ 0,82 տոկոս
«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 5059 կամ  1,39 տոկոս
«Ժառանգություն» կուսակցություն՝ 2709 կամ  0,75 տոկոս
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 799 կամ 0,22 տոկոս
«Իմ քայլը» կուսակցությունների դաշիքն՝ 294092 կամ 81,05 տոկոս
«Լույս» կուսակցությունների դաշիքն՝ 18114 կամ 4,99 տոկոս
ՀՅԴ՝ 5882 կամ 1,62 տոկոս
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն՝ 692 կամ 0,19 տոկոս
«Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 792 կամ 0,22 տոկոս
ՕԵԿ՝ 3947 կամ  1,09 տոկոս

Մուկուչյանը նշեց, որ անճշտություների գումարի չափը եղել է 55։

«Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն անցկացնելու մասին ԿԸՀ դիմում չի ներկայացվել: Ընդունված որոշման համաձայն ավագանու մանդատները բաշխվում են այն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են կողմա քվեարկած քվեաթեթիկների ընդանուր թվի և անճշտությունների թվի՝ կուսկացության դեպքում 6 տոկոս, կուսակցությունների դաշինքի դեպքում 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ: Եթե վերը նշվածը ստացել են երեքից պակաս կուսակցություններ և կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում է առավելագույն ձայն ստացած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները: Իսկ մանդատների հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվերակած քվեաթերթիկի թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկած քվեաթեթրիկների ընդհանուր թվի վրա և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության ու կուսակցությունների դաշինքներին հասանելիք մանդատների թվերն են: Մնացած մանդատները բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկած քվեաթերթիկի թիվը ամենամեծն է, իսկ նրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ»,- մանրամասնեց ԿԸՀ նախագահը:

Այնուհետև հայտնեց, որ ԿԸՀ-ն որոշում է Երևանի ավագանի ընտրվել է և մանդատները բաշխվում են՝ «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինք՝ 57, ԲՀԿ՝ 5, «Լույս»  կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ: