Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ  վարչապետին, իսկ վերջինը գլխով արել։ Ի պատասխան Ռուսաստանի առաջնորդը ևս գլխով է արել։ «Փաշինյանը մտադիր է եղել հեռանալ, սակայն, քայլ անելով, վերադարձել է ՌԴ նախագահի մոտ, երբ վերջինս կրկին ինչ-որ բան է ասել»,- հայտնում է «Ռիա նովոստի»-ն: