ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի եւ Ալբերտ Սիրունյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին: Բնական գիտությունների, այդ թվում՝ ֆիզիկայի զարգացման կարեւորությունը մեր երկրի համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Հովսեփյանի հետ հանդիպմանը: Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային գիտական կենտրոնների հետ հայաստանցի գիտնականների համագործակցությանը: