Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ նոր կառավարությունը չի մշակել տնտեսական քաղաքականություն և հանրությանն ու խորհրդարանին չի ներկայացրել տնտեսական գործունեության ծրագիր։ Այդպիսով նա «զրո» է գնահատում կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ազգային ժողով ներկայացրած ծրագրում կարևորել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, միգուցե ավելի լուրջ քայլերի պետք է սպասել ընտրություններից հետո՞,  պարոն Բագրատյանն արձագանքեց․ «Ասվել է, որ կլինի նոր պառլամենտ, դրանից հետո նոր ծրագիր կներկայացնենք, ինչի իրավունքը նրանք Սահմանադրությամբ չունեն։ Յուրաքանչյուր պահի կառավարությունը պետք է աշխատի որոշակի ծրագրի շրջանակներում։ Այս պահին մենք չունեք ծրագիր»։

Մանրամասները՝ տեսանյությում։