Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ դիմել Է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանց ապագան Վրաստանի կազմում Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը: Բախտաձեն խոսել Է ռուս-վրացական հարաբերությունների հիմնախնդրի՝ այդ տարածաշրջանների անկախության շուրջ վեճի մասին: Նա հիշեցրել Է Ժնեւյան քննարկումների մասին եւ ասել, որ «բանակցություններն արդյունք չեն տալիս»: Վարչապետը նշել Է, որ չնայած Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, դրանց պատասխանը լինելու միայն խաղաղությունն ու երկրի զարգացումը: «Այսօր այս ամբիոնից ցանկանում եմ դիմել մեր աբխազ ու օս համաքաղաքացիներին: Վրաստանի բոլոր ձեռքբերումները ձերն են… Մենք մեր ապագան տեսնում ենք միայն ձեզ հետ միասին:

Դուք պետք Է հնարավորություն ստանաք օգտվելու բոլոր այն բարիքներից, որ ունեն Վրաստանի քաղաքացիները՝ կրթությունը, բժշկությունը, անայցագիր ռեժիմը Եվրամիության հետ: Ցանկանում եմ եւս մեկ անգամ դիմել Ռուսաստանին՝ մի՛ խանգարեք եւ մի՛ խոչընդոտեք մեր խաղաղ նախաձեռնություններին»,- հայտարարել Է Բախտաձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: