«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։ Նշենք, որ արդեն հետ են կանչվել Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Երեկ էլ ԱԳ փոխնախարարը հաստատել է, որ Վատիկանից հետ կկանչվի նաև Սերժ Սարգսյանի դեսպան փեսան՝ Միքայել Մինասյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: