«Ժամանակ» թերթը գրում է. «News.am լրատվական կայքը դատական հայց է ներկայացրել 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի դեմ։ Հայցի պատճառը լրագրողի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է։ News.am-ը լրագրողից պահանջում է հերքում տպագրել, հրապարակային ներողություն խնդրել, ներկայացրել է 200 հազար դրամ գումարային պահանջ, ինչպես նաև դատարանից խնդրել է լրագրողին պարտավորեցնել ֆեյսբուքյան իր էջում հրապարակել նաև դատարանի վճիռը։ Նշենք, որ մամուլում և սոցիալական մեդիայում տարածված լուրերի համաձայն՝ News.am-ը վերջերս ձեռք է բերել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել նաև «Ժամանակ» օրաթերթի և www.1in.am-ի դեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: