«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամռան հանգստի շրջանից հետո ՀՀԿ-ն վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը: Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագոհ Ռուբեն Թադևոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նիստերի դադարը պայմանավորված էր միայն արձակուրդային շրջանով և այսօրվանից դրանք կրկին ամենշաբաթյա բնույթ կկրեն:

Թադևոսյանն ընդգծեց, թե ավանդույթի համաձայն, օրակարգը ձևավորվում է տեղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: