Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Կիրիբատիի նախագահ, արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Թանեթի Մաամաուն ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն:

Կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: