Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մեւլյութ Չավուշօղլուն եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկմա հեռանկարները՝ հավաստելով սահմանադրական կոմիտեի շուտափույթ գործարկման համար ջանքեր ներդնելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:

«Հանդիպման ընթացքում կայացել Է իրադրության հանգամանալի քննարկում «ցամաքում», նախ եւ առաջ ապաԷսկալացման Իդլիբի գոտում, ինչպես նաեւ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման իրապես կայուն գործընթացի գործարկման հեռանկարները»,- հայտարարել են ԱԳՆ-ում՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: «Վերստին ընդգծվել Է սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումների եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա Ժնեւում սահմանադրական կոմիտեի ձեւավորման ու գործարկման ջանքերն արագացնելու տրամադրվածությունը»,- հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: