Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանն ասաց, որ Գևորգ Պետրոսյանի հետ քննարկում են ունեցել մինչ նիստն այն մասին, որ այս հանձնաժողովը պետք է ունենա իրավական ուղղվածություն, հետևաբար Պետրոսյանին է առաջարկել տեղակալի պաշտոնը, Պետրոսյանը հրաժարվել է, հետևաբար Կոստանյանն առաջարկեց «Ելք» խմբակցության ներկայացուցչին. «Քանի որ մեր ուղղվածությունը հիմնականում իրավական բնույթի է լինում, ես առաջարկում եմ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, նկատի ունենալով, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է»: Քվեարկությամբ հանձնաժողովի անդամները Ալեն Սիմոնյանին ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ: Կոստանյանը հայտարարեց. «Գոնե իրավաբանորեն ընդունեցինք, թե ով է ԱԺ-ում ընդդիմություն»: