ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Ռուսաստանի միջուկային զենքը գլխավոր արտաքին սպառնալիքն Է համարել երկրի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Վիրջինիայի Ռազմական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ:

«Կարծում եմ, որ եթե խոսելու լինենք արտաքին մարտահրավերների մասին, առաջինը, ինչի վրա հարկ Է ուշադրություն դարձնել, միջուկային սպառնալիքն Է Ռուսաստանի կողմից, ավելի նվազ չափով Չինաստանը եւ, հավանաբար, Հյուսիսային Կորեան»,-Մեթիսի խոսքը մեջբերել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պորտալը:

Նախարարի խոսքով՝ ԿԺԴՀ-ն ամենաակտուալ խնդիրն Է երկրի համար, Ռուսաստանը՝ ամենաբարդ մարտահրավերը ռազմական առումով, իսկ Չինաստանը՝ երկարաժամկետ «քաղաքական սպառնալիքը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: