«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

-Պարոն Ավետիսյան, «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբն ինչպե՞ս է գնահատում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։

-Մենք հայտարարություն տարածել ենք ու շնորհավորել ենք։ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ: Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան: Շնորհավորում ենք «Իմ Քայլը» դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ և Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք: Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան 80 տոկոսի ձայնը ևս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը և Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխությունները անշեղորեն շարունակելու համար:

– Դուք Երևանի ընտրություններում որոշեցիք մասնակցություն չունենալ, իսկ ընտրություններն անցան աննախադեպ հանգիստմթնոլորտում՝ իշխանությանն ապահովելով աննախադեպվստահության քվե։ Հիմա մի քանի օրից «Սասնա ծռերը» դառնում էկուսակցություն։ Իշխանությունն էլ ձեռնամուխ է լինումհնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններանցկացնել։ Որտե՞ղ եք դուք դիրքավորվելու՝ իշխանությաննընդդիմադի՞րթե՞ իշխանության հետ միևնույն ճամբարում։

-Կուսակցությունը կստեղծվի, կուսակցությունն էլ կորոշի։ Ես այս պահին ընդամենը նախաձեռնող խմբի անդամ եմ ու չեմ կարող ինձ իրավունք վերապահել կուսակցության անունից խոսել։ Եվ հետո, կուսակցությունը իրավաբանորեն դեռ պետք է ստեղծվի, ստեղծվելուց հետո որոշումներ կկայացնի։ Սա ասում ենք ոչ թե որպես կուսակցություն, այլ քաղաքական մի ուժ, որն ունի որոշակի ժողովրդային հենք ու համարում, հեղինակություն։ Քանի դեռ հեղափոխության պրոցեսը չի ավարտվել, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով չեն ձևավորվել պետական կառավարման համապատասխան մարմիններ, բնականաբար, մենք պետք է աջակցենք Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, որովհետև նա այս պահին երկու գործառույթ է իրականացնում՝ և՛ կառավարության ղեկավարն է, և՛ հեղափոխության առաջնորդը։ Նա ստանձնել է այդ պարտավորությունը մինչև արտահերթ ընտրություններ գործը հասցնել, այդ հարցում մենք պետք է նեցուկ լինենք, թիկունքը պահենք ու թույլ չտանք, որ խաթարվեն այդ գործընթացները։ Անշուշտ, մենք ավելի արմատական տեսակետների կողմնակից ենք ու ժամանակ առ ժամանակ արտահայտում ենք դրանք ու հորդորում վարչապետին այդպես վարվել, բայց դա չի նշանակում, որ մենք կոնկրետ գործողություններով դուրս կգանք նրա մարտավարության դեմ։ Մենք ուղղակի հուշում ենք, որ այսպես ավելի արդյունավետ կլինի, մեր կարծիքով։ Իսկ երբ արտահերթ ընտրությունների միջոցով կձևավորվեն պետական կառավարման մարմինները, կլինի դասական քաղաքական մրցակցության վիճակ, այդ ժամանակ մենք արդեն կզբաղեցնենք այն տեղը, որը կզբաղեցնենք։ Այս պահին մենք չենք կարող կանխորոշել, թե դա ինչ տեղ կլինի։

Սասնա ծռերն» այս Սահմանադրությունըկարելի է ասելչենընդունումհենց դրա պատճառով էլ ձեզ հռչակել եքարտահամակարգային ուժ։ Այս համատեքստումարտահերթխորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտանցկացման վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունեք։

-Տեսեք, մոտեցումների հարց է։ Մենք ունենք մոտեցումների մի համակարգ, իսկ, մասնավորապես, մամուլը, որը մեզ նման հարցեր է տալիս, որպես ելման կետ ընդունում է գործող Սահմանադրությունը և օրենքները։ Մենք այդպես չենք կարծում։ Մենք կարծում ենք, որ առաջնային պետք է լինի ժողովրդի կամքը, հեղափոխական ժողովրդի կամքը։ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը չի կարող ուղեցույց լինել հեղափոխությունն արդյունավետ կերպով ավարտին հասցնելու համար։ Այս պատճառով մեր մոտեցումների միջև հայեցակարգային տարբերություններ կան։ Ըստ այդմ՝ փոխվում է նաև մեր առաջարկությունների ու մոտեցումների տրամաբանությունը մեզ ներկայացրած հարցադրումների բազիսային տրամաբանությունից։ Հարցը տրվում է մի մտածելակերպի տեսակետից, պատասխանը հնչում է մեկ այլ մտածելակերպի մոտեցումային համակարգի տեսանկյունից։ Դա պետք է հաշվի առնել։ Այն, ինչը մենք ասում ենք, չի կարող պարտակվել այն տրամաբանության մեջ, որից բխում է հարցադրումը։ Այստեղ բարդություն կա, որը պետք է նկատի ունենալ։ Մենք կարծում ենք, որ Ազգային ժողովը, ժողովրդի կամքի պարտադրմամբ, հենց այս պահին պետք է լուծարել, և պետք է ձևավորվի արտակարգ լիազորություններ ունեցող կառավարություն, որը ժամանակավորապես կունենա օրենսդիր գործառույթներ։ Եթե լինի իսկապես ռեալ, անցումային փուլ, պետք է որոշվի այդ անցումային փուլի հստակ ժամկետը, ծրագիրը, ինչու չէ կարճ ժամանակ հետո ընդունվի ժամանակավոր խորհրդարան, թեկուզ մեծամասնական ընտրակարգով, երկրում կատարվեն համակարգային փոփոխություններ, մաքրվի երկիրը անցյալի մնացուկներից, անցումային արդարադատություն լինի և այլն։ Այդ ամենից հետո պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, որի հիման վրա արդեն տեղի ունենան ընտրություններ։ Մենք այսպես ենք պատկերացնում։ Հիմա դուք, որ մեզ հարցը տալիս եք, այդպես չեք պատկերացնում։ Դուք այսօրվա գործող Սահմանադրության ու օրենքների դիրքերից եք հարցը տալիս, իսկ ես լրիվ ուրիշ հարթության մեջ եմ պատասխանում։ Առանց Սահմանադրություն փոփոխելու, մենք արդյունավետ ու ճիշտ չենք համարում նոր ընտրությունների անցկացումը։ Մենք համարում ենք, որ մինչ այդ պետք է լինի անցումային փուլ, լյուստրացիա, ոչ միայն գործակալական, այլև քաղաքական, տնտեսական և էլի շատ բաներ։ Ուղղակի նկատի ունենանք, որ մեր անցումային փուլի ծրագիրը, իր անցումային ժողովրդավարությամբ և արդարադատությամբ, բացարձակապես ուրիշ մտածողության վրա է հիմնված, քան այն, ինչ ներկայացվում է կամ շրջանառվում։

-Ավելի հավանական է, որ հին Սահմանադրությամբ կգնան արտահերթ ընտրությունների։ Այդ պարագայում ձեր մասնակցությունը քաղաքական պրոցեսներին ի՞նչ ձևաչափով է լինելու։

-Այդ դեպքում մենք կմասնակցենք այլ ձևաչափով, բայց արդեն, բնականաբար, ուրիշ իրավիճակ կլինի, մեզ համար ցանկալի իրավիճակը չի լինի։ Այս պահին մենք չենք կարող կանխորոշել, թե կուսակցությունն ինչ որոշում կկայացնի, ում հետ դաշինք կկազմի կամ չի կազմի, դաշինքով կգնա ընտրություններին, թե միայնակ։ Բայց եթե զուտ քաղաքագիտական վերլուծությունների մակարդակով ենք խոսում՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, ապա՝ ամեն ինչ էլ հնարավոր է կամ հնարավոր չէ։ Դա անշնորհակալ զբաղմունք է, կարծում եմ։ Էլի եմ կրկնում՝ մենք լրիվ ուրիշ մոտեցումներ ունենք գործընթացների վերաբերյալ, պետք է լինի անցումային փուլ, որի ժամանակ կընդունվի նոր Սահմանադրություն ու դրա հիման վրա կանցկացվեն ընտրություններ։ Եկեք կաղապարից դուրս գանք և փորձենք դրանից դուրս մտածենք։

-Ես բացատրեմ՝ ինչու եմ այդ հարցը տալիս արտահերթ ընտրությունների արագ անցկացման վերաբերյալ։ Տեսակետներ կան, համաձայն որոնց, եթե հապաղեն, ապա հետհեղափոխական էյֆորիան կարող է մարել։

-Մենք էլ ենք ասում՝ այո, պետք էր դա շուտ անել, անմիջապես անել, Նիկոլ Փաշինյանի ընտրությունից անմիջապես հետո պետք էր լուծարել Ազգային ժողովը, պետք է սահմանվեր անցումային փուլ, և անցումային ժողովրդավարության միջոցով, նոր Սահմանադրությամբ մենք հասնեինք նոր ընտրությունների։ Հիմա այդ մարտավարությունը չի ընտրվել։ Այն, ինչ հիմա է տեղի ունենում, այդ մարտավարությունը մենք համարում ենք սխալ, բայց ոչ այնպիսի սխալ, որը մենք սվիններով ենք ընդունում։ Ուղղակի մեր տեսակետն այդպիսին չէ։ Մենք ունենք տեսակետ, որը ներկայացնում ենք։