Գերմանիայի Բունդեսթագում Կանաչների կուսակցության անդամ, թուրք Ջեմ Օզդեմիրը մտադիր է մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ընդունելությանը, ով պետք է այցելի Գերմանիա։ Էրդողանը բազմիցս քննադատություններով ու հարձակումներով է հանդես եկել Ջեմ Օզդեմիրի նկատմամբ, ով 2016թ.-ի հունիսի 2-ին կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին։

Օզդեմիրը վճռական է մասնակցել գալիք ուրբաթ կայանալիք ընդունելությանն ու խոսել այն մասին, որ էրդողանը Թուրքիան վերածում է բանտի։ Օզդեմիրը Deutsche Welle-ին ասել է, որ Գերմանիայում նա չի կարող անտեսել ընդդիմությանը, որը քաղաքականության մաս է կազմում։

«Իմ ներկայությամբ ես ուզում եմ Թուրքիայի ժողովրդին հիշեցնել, որ Թուրքիան նորմալ երկիր չէ ու օրենքի գերակայությամբ կառավարվող հասարակություն չէ։ Թուրքիայում չկա խոսքի ու մամուլի ազատություն, որ քրդական հարցին անդրադառնում են ռազմական, այլ ոչ թե քաղաքական միջոցով։ Իմ ներկայությամբ ես ուզում եմ ընդգծել, որ այս հարցերը չեն կարող թաքցվել գորգի տակ։ Նա նորմալ այցելու չէ ու սա նորմալ պետական ընդունելություն չէ։ Այդ մարդը ձերբակալում է անմեղ մարդկանց ու նա պետք է այստեղ տեսնի ու լսի  այդ ամենն ու վերադառնա տուն այդ տպավորություններով»,-ասել է  Օզդեմիրը։