«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Երևանի Կենտրոն, Էրեբունի համայնքներում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ պատգամավորի թեկնածու Հայկ Պլուզյանը, ով նաև նույն համայնքում առաջադրված՝ այդ ժամանակ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մրցակիցն էր, Պետական վերահսկողական ծառայությունում վարչության պետի պաշտոն է ստացել։ Հայկ Պլուզյանը առ այսօր հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ, եղել է հարկայինի նախկին աշխատակից, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: