ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունն են ունեցել Երևանի ավագանու ընտրությունների թե քարոզարշավի, թե արդյունքների վրա։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները: Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են», – ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքական ուժը, ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի առթիվ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ պատրաստակամությունն է հայտնել աջակցել «բոլորի երազած Երևանը իրականություն դարձնելու գործին»: