Սիրելի երևանցիներ, թեեւ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված:

Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին և դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Շնորհավորում եմ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» դաշինքին` Երեւան քաղաքի ավագանու կազմում ընգրկվելու կապակցությամբ: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում