Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքակամ դաշտը փլուզվել է: Կար քրեաօլիգարխիկ համակարգ և այդ հարաբերությունների տրամաբանության մեջ գործող կուսակցություններ` այս կամ այն դերում: Այդ համակարգի ինքնաոչնչացման ժամացույցը վաղուց էր միացված:
Ավազակապետությունը փլուզվել է, նրա հետ միասին նաև քաղաքական դաշտը: Այդ համակարգը դեռևս մինչև հեղափոխությունն էր փլուզման եզրին, դրա պատճառով էլ այդպես հեշտությամբ ընկավ: Հիմա խնդիրը քաղաքական դաշտ ու քաղաքական նոր հարաբերություններ ձևավորելն է: Իսկ թե ինչու փլուզվեց, մի քանի տարի առաջ գրված տեսակետ եմ դնում»։