Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը  մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 201 268  հազար  քաղաքացի կամ ընդհանուր թվի 23,72  տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանն՝ ամփոփելով քվեարկության առաջին 14:00-ի արդյունքները:

Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 2077 ընտրող կամ 25,02  տոկոսը, իսկ Արաբկիր վարչական շրջանում՝ 22,396 կամ 22,87 տոկոսը:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 20,968 կամ 24,61 տոկոսը, Ավանում՝ 10,697  քաղաքացի կամ 26,75 տոկոսը, Դավթաշենում՝ 8,507 քաղաքացի կամ 25,98  տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 20,858 կամ 22,17 տոկոսը, Կենտրոնում՝ 20,743  կամ  21,50տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝  25,465 կամ 23,40  տոկոսը,  Նոր Նորք վարչական շրջանում 25,024  կամ 24,75 տոկոսը, Նորք Մարաշում՝ 2,740 կամ 25,21  տոկոսը,  Շենգավիթում՝ 27,979  կամ 24,58  տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 13,814  կամ 23,42 տոկոսը: