«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի մրջազգային մրցույթում, որը կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, մեր երկիրը կներկայացնի L.E.V.O.N-ը՝ համանուն երգով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին պարզ դարձավ սեպտեմբերի 22-ին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դեպի «Մանկական Եվրատեսիլ» նախագծի  եզրափակիչ փուլից հետո:

«Դեպի «Մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցում էր 23 երգիչ-երգչուհի: Երկու կիսաեզրափակիչներից հետո եզրափակիչ փուլ անցավ տասը մասնակից՝ Անին, Անահիտ Առաքելյանը, Հարութ Հարությունյանը, Լիլին, Վովան, Սերժ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Էլիզան, L.E.V.O.N-ը և Լիան:

Մրցույթի հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի, մանկական ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։