Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, ժամը 11-ի դրությամբ քվեարկել են ընտրելու իրավունք ունեցողների 9,39 տոկոսը։ Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գալստյանը։

Նրա խոսքով, գրանցված 843343 ընտրողներից արդեն քվեարկել են 79686-ը։

Աջափնյակում մասնակցել են 9,18 տոկոսը,

Ավանում՝ 10,94 տոկոսը,

Արաբկիրում՝ 8,21 տոկոսը,

Դավթաշենում՝ 10,52 տոկոսը,

Էրեբունիում՝ 9,3 տոկոսը,

Կենտրոնում՝ 7,28 տոկոսը,

Մալաթիա-Սեբաստիայում՝ 9,77 տոկոսը,

Նոր-Նորքում՝ 10,7 տոկոսը,

Նորք-Մարաշում՝ 9,86 տոկոսը,

Նուբարաշենում՝ 11,49 տոկոսը,

Շենգավիթում՝ 10,83 տոկոսը,

Քանաքեռ-Զեյթունում՝ 8,61 տոկոսը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին մասնակցում են «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը: