«Ժողովուրդ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 14-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել ԵՊՀ աշխատակից Վոլոդյա Հովսեփյանը: Վերջինս դատարանին խնդրել է վերանայել ռեկտորի հրամանը, խախտումների բնույթը բացահայտել եւ նախկին աշխատանքում վերականգնել: Նկատենք, որ դատական համակարգը այս օրերին հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք գերատեսչություների աշխատակիցներ դատի են տվել իրենց ղեկավարներին  եւ պահանջում են վերականգնել  իրենց նախկին աշխատանքում: Արդյունքում,  դատարանը, ուսումնասիրելով այդ գործերը, նկատում է, որ հայցվոր եւ պատասխանող կողմը իրենց պնդումներում արդարացի են,  ուստի այստեղ հարց է առաջանում` ում օգտնին որոշում կայացնի դատարանը` շարքային աշխատակցի՞, թե՞ պետական կառույցի ղեկավարության: