«Հաշվի առնելով այն, որ մեր տնտեսությունն իրենից ներկայացնում է ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական արտադրանք, ինչպես նաև մոլախաղեր, ընդերքի արտահանում, այս տնտեսական կառուցվածքը չի կարող մեզ ոչ մի կերպ ձեռնտու լինել։ Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռևերսի, փոփոխության շրջանում մենք նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին», – ասաց վարչապետը: