Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ: