Իրավաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Saghatelyan v. Armenia կամ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻԱԳՆՈԶԸ

Մարդու իրավունքների եւրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը (հղումը քոմենթում)։

Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։

Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։

Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։

Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու։