Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաևին: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրել է համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝դեսպան  Ուրազաևը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով: