Epress.am գրում է. «Իրա քարոզարշավներին զաստավիտ էին անում, տանում էին սաղիս: Պտի 10 հոգի էլ տանեիր հետդ պարտադիր: Ստեղ-ընդեղ, որ ելույթ էր ունենում, սաղիս ասում էին՝ հետներդ մարդ եք բերում: Ցուցակով կանգնած՝ ստուգում էին: Չտանեիր՝ գործից հանում էին:

Mamul.am-ը ներկայացրել է ԲՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում աշխատողների պատմություններն իրենց աշխատանքային պայմանների և ճնշումների մասին։

Դրանք ներկայացնում ենք ստորև․

— Քաղաքացիներն անվճար աշխատել են գազալցակայանի կառուցման շինաշխատանքներում՝ հետագայում աշխատանք ստանալու խոստումով: Աշխատանքի անցնելուց հետո վերջիններին պարտադրվել է նաև ընթացիկ այլ աշխատանքներ. գոմերի մաքրություն, թրիքի տեղափոխում, բերքահավաք, բեռնաթափում, շինարարություն և ծանր այլ աշխատանք՝ հանգստյան օրերի հաշվին: Հրաժարվողներին անմիջապես հեռացրել են աշխատանքից:

-Զապրավչիկներն ամեն սմենի արանքում մի օր պարտադիր աշխատել են: Աշխատել են իրանց շինարարություններում, գոմերում ու սաղ տեղերը: Որտեղ զապրավկայա սարքել, մարդիկ ձրի աշխատել են, սարքել, որ հետո զապրավչիկ աշխատեն: Էն Աբովյանի մեջի զապրավկեքն էլ են սաղ զապրավչիկները սարքել:

Աշխատավարձ ընդհանրապես գազում ոչ մեկ չի ունեցել: Ժողովրդից փողերը որ հավաքել են, 200, 300 դրամով, ամեն զապրավչիկ նալոգա տվել: Ես սմենի եմ կանգնած, սուտկայի վերջ 33.000 դրամ իրանց փող եմ տվել, մնացած տակն ինչ մնա ինձ: Իրա ձևակերպած աշխատողները, դե մի հինգ հոգի ձևակերպում էին ձևի համար, էդ աշխատողներն ամեն ամիս աշխատավարձը քարտով գնում, փողը հանում էին, բերում տալիս, դիրեկտորին:

-2011-2014թթ. Ծառուկյանին պատկանող գազալցակայանների աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա` աշխատավարձի մի մասի պահման փոխարեն: Ասում են, որ այդ ժամանակահատվածում Ծառուկյանը ներմուծել է մի քանի հազար «Նիվա» և արագ իրացման ու գերշահույթի համար պարտադրել իր աշխատակիցներին: Համաձայն շրջանառվող լուրերի, մի քանի տարի շարունակ յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձից ամեն ամիս պահվել է ամսական 80.000 դրամ, փոխարենը տրվել է այդ ավտոմեքենան: Ասում են նաև, որ մեքենայի արժեքը հաշվարկվել է շուկայականից շուրջ 60% բարձր արժեքով: Համաձայն շրջանառվող տեղեկատվության, աշխատակիցներն այդ պահանջը մերժելու տարբերակ ուղղակի չեն ունեցել. վերջիններին սպառնացել են հաշվեհարդարով և աշխատանքից ազատելով:

-Ինքը, որ ԼԱԴԱ-ի ներկայացուցչությունը վերցրեց, բերեցին Նիվա, Դիսյադկա, մեկ էլ Պիտնյաշկա էր: Բայց դե թանկ էր, ոչ մեկ չէր առնում: Որպեսզի ծախի, զաստավիտով բրթեց զապրավչիկների վրա: Ամեն սմենից, դիրեկտորի դեմը ցուցակը դրածա, մուծվում ես էդ փողերը ու փակում ավտոյի գինը, տոկոսն էլ վրեն: Փողերը բանկով չէիր փակում: Մարդիկ էլ դե ճար չունեին: Վերցնում, ընգնում էին կրակը: Փող առնես-չառնես, իրանց չի հետաքրքրում: Նիվեքին մի սմենին 10.000 էր, Դիսյադկեքը մի քիչ քիչ էր: Իրանց ձեռի տակ ես: Չես կարա չտաս: Բայց ոչ մեկին ձեռ չէր տալիս: Մարդիկ էդ ավտոները ով վերցրեց, մի կերպ, սպանվելով 2-3 տարվա մեջ փակվան, հետո տարան կես գնով ծախին:

-Առավոտը սմեն ես հանձնում, մտնում ես դիրեկտորի մոտ, ինքը նայում ա, սաղ հաշիվ-հաշվարկներն անումա, ինչը ոնց, փողերը հաշվում էիր, դնում սեղանին: Ինչքան հիմնարկություն ունի, որտեղ որ փողա ֆռռում, սաղի վրա բրդին էդ ավտոները: 100-ներով մարդիկ են: Սաղ մղկտում էին: Պտի տանեն իրանց տունը յոլա տանեն, ավտոյի փող էին փակվում: Որովհետև ճար չունեին: Պտի վերցնեք ու վսյո:

ԲՀԿ-ական պատգամավոր, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատել է, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ, նշված ժամանակահատվածում, իսկապես՝ ամսական 60-80 հազար դրամ վճարելով ստացել են Նիվա և այլ մակնիշի ավտոմեքենաներ: Չնայած հաստատմանը՝ նա պահանջել է հեռացնել նյութերը։

-Ինքը Վարդենիսում կարտոշկի մեծ դաշտեր ունի: Սեզոնը որ գալիս էր հավաքելու, մեզ տանում էին. Աբովյանի էն Թամարա գործարանի հետևը պահեստներնա իրա: Էդտեղ ավտոները դատարկում էինք: Ամեն ավտոն մի չորս հոգի մարդ, 25 տոննա էր: Ով չգնա, գործից հանում էին: Ու ձրի, քո հանգստի օրվա հաշվին: Ոչ հաց, ոչ ջուր, ոչ էլ փող: Էսօր կարտոշկայա, հետո շինարարությունա, գոմերնա: Գոմեր էլ էին տանում: Առինջի գոմերը էլի իրաննա: Թրիք թափելու, հավաքելու, էս անելու, էն անելու, մաքրելու, ամեն ինչ: Իրանց այգիների սաղ բերքը գիլաս, ծիրան: Գիլասի այգիներ ունի Առինջում, մեզ էին տանում հավաքելու: Տանում էին շինարարության: Էն բուրգերի բարձր բորդյուրները, գազոնների հողը սաղ մենք ենք լցրել: Ավտոն բերում էր, հողը դատարկում էր, մենք դզում էինք սաղ էդ գազոնները, հավասարացնում, լցնում ըտեղ:

-Տարվա մեջ մի անգամ տանում էին իբր բժշկական կամիսիա: Կոմիտասում իրա աղջկա կլինիկանա: Ինչքան աշխատող ունի, պտի գնային ու 10.000 դրամ փողը տայիր: Էդ էլ ինչ կլինիկա: Մի հատ փոքր տեղ էր: Փոքր կաբինետում իբր ճնշումդ էին չափում, 10.000 դրիր ու գնաց: Ու պարտադիր, սաղ պտի ըտեղ գնային:

-Երգչուհիներ կային Պարսկաստանից թե եսիմ որտեղից, որ ինքը հովանավորում էր: Տոմսերը բերում էին, զաստավիտով ծախում վրներս` 5000, 10.000 դրամ: Պտի տայիր, համերգի ուզում ես գնա, ուզում ես մի գնա:

-Էն ժամանակ Ազգային ժողովում ասել էին, որ տանում ես մարդկանց ձրի աշխատացնում, ինքը եկել էր սաղ դիրեկտորներին ասել էր ձեր աշխատողների բերանները փակեք, որովհետև տենց ինֆորմացիան իրանցիցա դուրս եկել: Եկան սաղիս հավաքին բա գնում ստեղ-ընդեղ խոսում եք: Հանկարծ իմանանք…։

-Գագիկ Ծառուկյանի գազալիցքավորման կայաններում աշխատող աշխատակիցների տրամադրած տեղեկությունների համաձայն, 2010-2014թթ., եթե Ծառուկյանի հովանավորյալ որևէ հայ մարզիկ միջազգային մրցաշարերում մեդալ էր վաստակում, ապա, մինչ նրա Հայաստան վերադառնալը, գազի լիցքավորման արժեքը 3 օրով ավելացվում էր 200 դրամով․

Չեմպիոնները, որ գալիս էին… էդ Եվրոպայի, օլիմպիադայի, որ ավտոներ էր տալիս, տներ էր տալիս… էդ ժամանակ, երբ որ իրանք գալիս էին… էդ գալու ժամանակ 3 օր գազը թանկացնում էին 200 դրամով… երեք օր: Ասենք գազն արժեր մի բալոնը 2000 դրամ, բարձրացնում՝ սարքում էին 2200 դրամ: Ու 3 օր: Առավոտը գալիս էիր, գինը գրած, կպցրած էր լինում, որ դարձել ա 2200 դրամ: Վարորդները գալիս՝ ջղայնանում էին… բայց դե ասում էին տենց ա… մի բան կանենք, կիջացնենք: 3 օր տենց ձգում էին ու նորից իջացնում էին 2000 դրամ: Էդ ավել 200 դրամները գնում էր չեմպիոնների նվերներին: Ինքն իրա գրպանից էլի չէր տալիս: 10 լիցքավորման կետ ուներ էդ ժամանակ: Դե հաշվեք: Ու տենց բարեգործություն էր անում: Շոֆերների հաշվին չեմպիոններին նվերներ էր տալիս ու ասում էին, որ ինքն ա տվել, «բարեգործություն ա» արել:

Նշենք, որ այս հրապարակումներից հետո Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել խմբագրության դեմ»։