US Secretary of State Mike Pompeo waves to the media during a photo opportunity prior to his meetings with Macedonian Minister of Foreign Affairs Nikola Dimitrov at the State Department in Washington, DC, August 21, 2018. (Photo by SAUL LOEB / AFP) (Photo credit should read SAUL LOEB/AFP/Getty Images)

Չինաստանը ժամանակի թընթացքում ավելի վտանգավոր կդառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, քան այսօր Ռուսաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն:

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել Է, որ ԱՄՆ-ը «պետք Է զսպի ու հակահարված տա» Ռուսաստանին, որը «ագրեսիվ Է պահում իրեն, միջամտում Է մեր ընտրություններին»:

«Իսկ եթե դիտարկենք երկարաժամկետ հեռանկարը, ապա ամերիկյան կենսակերպին, ԱՄՆ-ի տնտեսական աճին ավելի լուրջ վտանգ Է ներկայացնում Չինաստանը»,- ասել Է Փոմպեոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: