Նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կկայանա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: 

Տիտղոսի համար կպայքարեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան:

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ – Գելֆանդ և 2013 թվականի Անանդ – Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում: