«Հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ նախկինում բանակցային պրոցեսի մեջ եղել է ավանտյուրա։ Ավանտյուրա այն տեսակետից, որ որևէ հույս չունենալով, թե որևէ համաձայնության կգան, ձևական բանակցել են, այդ բանակցությունների մեջ ավելի շատ լուծվում էր իշխանության խնդիր, Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ մանիպուլյացիաները եղել են ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների էությունը։