«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր սկանդալային գաղտնալսման հետ կապված հայտարարություն են տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ ընդգծելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը նշեց. «Պաշտպանության կողմի դիրքորոշումը ի սկզբանե դա է եղել: Գաղտնալսման հետ կապված, ենթադրում եմ, որ պաշտպանության կողմի մեխը պիտի լինի դատարանի վրա ազդեցություն գործելը»: