Կրթություն եւ գիտության նախարար նշանակվելուց հետո Արայիկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչեղություն ստացած առաջին հայտարարությունը «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրում ֆինանսական աուդիտ անցկացնելու մասին էր։ Նախարարը խոստացել էր ծրագրին անդրադառնալ աուդիտի արդյունքները ստանալուց հետո։ Արդյունքները չհրապարակվեցին, բայց  որոշվեց ծրագիրը ժամանակավորապես դադարեցնել։ Մի քանի շաբաթ առաջ էլ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ օգտակար կլինի ծրագիրը ներդնել բոլոր դպրոցներում, եթե կա դրա հնարավորությունը։

«Արարատյան բակալավրիատ»-ի հետ կապված մի շարք հարցեր, այնուամենայնիվ, մնում են բաց ու չմեկնաբանված։ Պարզաբանումների համար Մեդիամաքսը զրուցել է ծրագիրն իրականացնող կողմերի՝ Կրթության եւ գիտության նախարարության ու «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչերի հետ։

«Արարատյան բակալավրիատ»-ը հայալեզու կրթական ծրագիր է՝ որակով ու բովանդակությամբ համարժեք միջազգային կրթական ծրագրերին։ Այն ներդրվում է ավագ կամ ավագի բաղադրիչ ունեցող դպրոցներում՝ առնվազն մեկ դասարանում։ ԱԲ ծրագրով սովորելու համար աշակերտները հանձնում են քննություններ, նրանց դասավանդում են մասնագիտական զարգացման ծրագիր անցած ուսուցիչները։ «Արարատյան բակալավրիատ»-ի շրջանավարտները հանձնում են քննություններ եւ հնարավորություն ստանում ընդունվել աշխարհի մի շարք հեղինակավոր բուհեր։

Շարունակությունը՝ այստեղ։