«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ աշխատակիցները հետաքննություն են սկսել «Միկմետալ» ընկերությունում, որը զբաղվում է մետաղյա ամրանների մեծածախ ներմուծմամբ եւ վաճառքով:  Ըստ մեր աղբյուրի՝ մեծածավալ բացահայտումներ են կատարվել սոցիալական ոլորտում բնակարանների կառուցման համար կատարված մատակարարումների մասով: Ընկերության մատակարարած ամրանները ձեւակերպել են շուկայականից բարձր գներով, իսկ տարբերություն «ատկատը» կիսվել է գործը սարքողների միջեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։