«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անում է քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար անելու համար: Բաղձալի աթոռին այդպես էլ չհասնելուց հետո «լուսավորականները» մարտավարության նոր ձեւ են ընտրել:

«Այնքան շատ բողոք-դիմումներ են ուղարկում քաղաքապետարան, որ աշխատակիցներն ամբողջ օրը միայն դրանցով զբաղվեն: Ցանկանում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ աշխատակիցները, քաղաքի հրատապ խնդիրները թողած, միայն դիմումներին ընթացք տալով զբաղվեն»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատանքը, սակայն, դրանից չի տուժում, ու մարդիկ, իրենց գործին զուգահեռ, զբաղվում նաեւ այդ դիմումներով. «Ճիշտ է, շատ է ժամանակ խլում, հաճախ էլ խելքից ու տրամաբանությունից դուրս դիմումներ են լինում, բայց դրանցից ամեն մեկին ընթացք տրվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։