«Ազգային միավորում» ֆրանսիական կուսակցության (նախկին Ազգային ճակատ») առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել Է, որ «անմիտ միգրացիոն քաղաքականության» մեջ խրված Եվրամիությունն սպառել Է իրեն, եւ առաջարկել Է Եվրոպայի բոլոր կառուցողական քաղաքական ուժերին՝ միավորվել՝ Եվրամիության փոխարեն Եվրոպական ազգերի միություն հիմնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը հայտարարել Է՝ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի հարավի Ֆրեժյուս քաղաքում «Ազգային միավորման» հանդիպմանը շարադրելով իր կուսակցության ծրագիրը Եվրախորհրդարանի 2019 թվականի ընտրություններում: «Եվրամիությունը Եվրոպան չԷ: Եվրոպական միությունը գաղափարախոսական կառուցվածք Է, մի ինստիտուտ, որը կառավարվում Է անանուն իշխանության կողմից, որը կենտրոնացված կերպով ղեկավարում Է անսահմանափակ տարածք, որը հասնում Է Թուրքիա կամ Մաղրիբ: Տարածք, որը չի առնչվում որեւԷ պատմության, արմատների կամ ավանդույթների հետ, տարածք, որն իրականում չունի ո՛չ ուժեր, ո՛չ հեռանկարներ, բացի համաշխարհային մագմայի մեջ լուծվելուց: Եվրամիությունն ամենայն լրջությամբ վնասում Է Եվրոպային»,-ասել Է լե Պենն իր ելույթում, որը հեռարձակել Է BFM հեռուստաալիքը:

Լե Պենի կարծիքով, ԵՄ-ն իր ներկայիս տեսքով վերածվել Է «դիկտատուրայի, որը ոչնչացնում Է ժողովուրդներին, բռնություն Է կիրառում ժողովուրդների, ինչպես, օրինակ, բրիտանացիների կամ լեհերի դեմ, որոնք չեն ենթարկվում նրա օրենքներին, ինչպես նաեւ շանտաժ Է կիրառում մնացած բոլորի դեմ»:

«Եվրամիությունը չի պաշտպանում Եվրոպան, բայց կործանում Է եվրոպական գաղափարը: Դրանից Էլ վատ՝ նա կազմակերպում Է Եվրոպայի ոչնչացումը միգրացիոն հեղեղի, ֆինանսական օլիգարխիաներին իր ենթարկվելու, սոցիալական պաշտպանության մեր համակարգերը կրճատելու, մեր ինքնությունը ոչնչացնելու, ազատ առեւտրի շուրջ բանակցություններ վարելու հաշվին, որոնք ապահովում են մեր տարածքների ու տնտեսությունների թալանը»,-հավելել Է քաղաքական գործիչը. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: