Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել Է, որ Brexit-ի դեպքում խորհրդարանի անդամներին հարկ կլինի ընտրություն կատարել գործարքի իր պայմանների եւ գործարքի, որպես այդպիսին, բացակայության միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա սեպտեմբերի 17-ին հայտարարել Է BBC-ի եթերում:

«Դա կլինի կամ իմ գործարքը, կամ ոչ մի գործարք չի լինի»,- ասել Է նա, մատնանշելով ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների կառուցման վերաբերյալ այն առաջարկությունները, որոնք հուլիսի 6-ին համաձայնեցվել Էին բրիտանական նախարարների կաբինետի նիստում, որը տեղի Էր ունեցել վարչապետի Չեկերս մերձքաղաքային նստավայրում:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: