Հրապարակը գրում է․

Առավոտյան ժամը 08.00-ին Քննչական կոմիտեի ներկայացուցիչները մտել են Yerevan Today լրատվականի խմբագրություն և խուզարկություն են իրականացնում։ Փնտրում են գաղտնալսում կատարող սարքեր, ձայնագրություններ։ Լրատվականի խմբագիրը՝ Սևակ Հակոբյանը, Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ փակված է սենյակում։ Նշենք, որ Yerevan Today-ը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը Yerevan Today-ում և «Հրապարակ» օրաթերթում հայտնվել է մի քանի օր շուտ, քան մյուս լրատվականներում, երևի հենց դա է պատճառը, որ գնացել են այնտեղ խուզարկության։