«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն, անդրադառնալով խորհրդարանում Փաշինյանի այն հայտարարությանը, թե վախենում է հրապարակել ամբողջ ճշմարտությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացի նախկին բովանդակության մասին, նշել է, որ ինքը տեղեկություն չունի դրանց վերաբերյալ: Նա հավելել է, որ «պաշտոնական Ստեփանակերտը միշտ այն կարծիքին է եղել, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն փաթեթային տարբերակով, այսինքն՝ որևէ բաց հարց չմնա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։