«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անդրադառնալով Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանը և դրա հրապարակմանը, ընդգծեց. «Դա հարված է մեր պետականությանը և հայ ժողովրդին, դա նաև արժանապատվության հարց է և մեր ժողովրդի համար վիրավորական է: Սակայն զարմանալի և անսպասելի չէ, քանի որ մենք առայժմ անկախ պետություն չունենք: Այս ամենի դեմը, եթե շուտ չառնվի, այն ինչ տեղի ունեցավ, հավանաբար շղթայի մի օղակն էր, և կարող է շարունակություն ունենալ: