168.am-ում Հրանտ Տեր-Աբրահամեանը գրում է. «Քաղաքականությունն իրավիճակայինի արվեստ է: Երբ իրավիճակը՝ առանց հաճախ մեր կարծիքը հարցնելու, արմատապես փոխվում է, մեկ օրում կարող են անկարևոր դառնալ բոլոր նախկին դիրքերը, գնահատականները, կապերը, տեսակետները: Եղածը հետ չի գալիս: Նոր իրավիճակում միանգամից փոխվում են գնահատականները, դիրքերը, կապերը և մնացածը: Իրավիճակայինն օպորտունիզմ չէ, հարմարվողականություն չէ: Խոսքն իրավիճակին ոչ թե կրավորական կերպով հարմարվելու, հոսանքին հետևելու, այլ իրավիճակի մեջ ներգործուն լինելու մասին է, ակտիվ հարմարվելու և հարմարեցնելու մասին է: Այդ դեպքում հնարավոր է դառնում նաև փոխել իրավիճակը, աջակցել նրա այն միտմանը, այն ուղղությանը, որը նախընտրելի է համարվում: Իսկ բաց իրավիճակում, որպիսին այսօրվանն է, միտումները մի քանիսն են ու տանում են տարբեր տեղեր: Էլ չասած, որ նման իրավիճակներում նույնիսկ մենակը, բայց վճռականը կարող է ստեղծել իր միտումն ու տանել դա առաջ»:

Ամբողջը՝ այստեղ։