Հայ ազգային կոնգրեսի վարչության  անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, գտնվում է այնտեղի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

«Տեղյակ եմ, որ  ընտանիքին տեղափոխելու հարցում լույս 12-ի լույս 13-ի գիշերը  տեղափոխել են, կառավարությունն օգնել է: Տեղափոխելուց հետո  բարդություններ չեն առաջացել, բայց նա դեռ գտնվում է կոմայի մեջ: Մենք պարբերաբար  կապը պահում ենք ընտանիքի հետ»,-շեշտեց նա:

Ռազմիկ Պետրոսյանը նաև ընդգծեց, որ Սանկտ Պետերբուրգում բժիշկները հուսադրել են,  որ կարող են ստույգ ախտորոշում տալ և բուժել Մյասնիկ Մալխասյանին:

Հիշեցնենք, որ Մյասնիկ Մալխասյանը հուլիսի 13-ից կոմայի մեջ է, տեղափոխվել էր «Հանրապետական» հիվանդանոց, ապա «Աստղիկ» ԲԿ:

Ազատամարտիկների դաշինքը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հորդորելով աջակցել Մյասնիկ Մալխասյանի կյանքը փրկելու  հարցում, քանի որ նա  կյանքի և  մահվան եզրագծին է: