ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահին: Ընտրվեց Երվանդ Խունդկարյանը: Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 74-ը, 10-ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Այսպիսով Խունդկարյանը դարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին: