Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown մրցաշարում, որը անցկացվում է Ֆիշերի շախմատի կանոններով, կայացան կայացան 3-4-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը, ում մրցակիցը կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսն է, արագ շախմատի առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ երկրորդում հաղթեց: Կայծակնային շախմատում նա նույնպես նախ ոչ-ոքի խաղաց, ապա պարտության մատնեց իր մրցակցին: Անցկացրած 8 պարտիաներից հետո (4 արագ, 4՝ կայծակնային) Լեւոն Արոնյանը արջեւում է 8:4 հաշվով (արագ շախմատում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր):