1in.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդարդառնալով Մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածության մասին ՀՔԾ պետի հայտարարություններին, ասաց, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», – ասաց Դավիթ Տոնոյանը: Նաև հավելեց. «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»: